«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները «Լյարդաբանությունը՝ կլինիկական դեպքերով» գիտաժողովին զեկուցումներով են հանդես եկել: ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի բժիշկ-դասախոսները ներկայացրել են լյարդային հիվանդությունների վերաբերյալ բարդ և հետաքրքիր կլինիկական դեպքեր իրենց իսկ պրակտիկայից։
Մեր բժիշկներից զեկույցներով են հանդես եկել բ.գ.թ., Աղեստամոքսաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանը, Էդմոնդ Բաղդասարյանը, Մարի Գրիգորյանը, Սոֆյա Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը, Աննա Հազոյանը: Մասնակիցների գնահատմամբ՝ գիտաժողովը բավականին ինֆորմատիվ էր, հետաքրքիր և արդյունավետ, այն ընթացավ թեժ քննարկումներով, հարցուպատասխաններով:
Գիտաժողովը կազմակերպել էին Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի և Հայկական լյարդաբանական ասոցիացիայի համատեղ:
.png)